չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Պարեկներն աննկատ մոտեցել են զինված տղամարդուն եւ զինաթափել. Նա ասել է, որ աներն է տվել հրաձանն իրեն

Պարեկներն աննկատ մոտեցել են զինված տղամարդուն եւ զինաթափել. Նա ասել է, որ աներն է տվել հրաձանն իրեն

Ապրիլի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում ժամը 10։25-ի սահմաններում ծառայություն կատարելու ժամանակ նկատել է մի քաղաքացու, ում ձեռքին եղել է հրազեն, հաղորդում է Shamshyan.com-ը:

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում պարզում են, որ զինված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Վիլիկ Ղ․-ն։

 

Պարեկները աննկատ մոտենում են այդ քաղաքացուն ու զինաթափում, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Արտաշատի բաժին։

Արդեն ոստիկանությունում նա հայտնում է որ ապրիլի 7-ին ժամը 10։00-ի սահմաններում հանդիպել է իր աներոջը՝ Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Ա․ Հ․-ին և վերջինս նրան է տվել իր անվամբ հաշվառված «Վավրիկ» տիպի 12 մմ տրամաչափի  ողորկափող որսորդական հրացանը:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

  • Կիսվել: