կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պարեկների կողմից Նոր Նորքի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում հրացան է հայտնաբերվել

Պարեկների կողմից Նոր Նորքի բաժին բերման ենթարկված տղամարդու մեքենայում հրացան է հայտնաբերվել

Պարեկային ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանման շուրջօրյա ծառայությունը մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ինչպես ճանապարհատրանսպորտային կանոնները խախտողներին, այնպես էլ բացահայտելով հանցագործություններ։

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 3.10-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Բագրևանդի փողոցից, ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքի 38-ամյա մի բնակչի՝ իր «Մերսեդեսով» հանդերձ:

Մեքենայի զննությամբ վարորդը բեռնախցիկից ներկայացրել է «Ֆաբարմ» տիպի 12 մմ տրամաչափի հրացան և 3 փամփուշտ։

Կատարվում է քննություն։

 

  • Կիսվել: