երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պառավաքարի ոլորաններում հրդեհ է բռնկվել Mitsubishi Grandis-ում

Պառավաքարի ոլորաններում հրդեհ է բռնկվել Mitsubishi Grandis-ում

Այսօր՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայութան 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Տավուշի մարզի թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վերջինիս հանձնարարականով պարեկները տեղում ուժեղացված ծառայության են անցել, մինչև որ հրշեջ-փրկարարները մարել են Mitsubishi Grandis ավտոմեքենայում առաջացած կրակը:

Հրդեհի հետևանքով ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Պարեկային ծառայությունը պարզել է, որ ավտոմեքենայի սեփականատերը Տավուշի մարզի բնակիչ Գևորգ Բուլղադարյանն է:

Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառ, պարզվում է:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

  • Կիսվել: