շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Այսօր Պակիստանի Կարաչի քաղաքում կործանվել է «Պակիստանյան ավիաուղիներ» ընկերության օդանավը։  Այս մասին գրում է Ria Novosti-ն։

Ընկերությունից հայտնել են, որ կործանված Airbus A320 ինքնաթիռում եղել է 90 ուղևոր։

Քաղաքացիական ավիացիայի վարչության աղբյուրն էլ ասել է, որ ինքնաթիռը Լահորից թռնում էր Կարաչի և վթարի  է ենթարկվել օդանավակայանի մոտակայքում։

Ըստ նախնական տվյալների, ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասի մոտ։

  • Կիսվել: