հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փախուստի դիմած վարորդը ժամերի ընթացքում հայտնաբերվեց

Փախուստի դիմած վարորդը ժամերի ընթացքում հայտնաբերվեց

Դեկտեմբերի 1-ին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Աբովյան քաղաքում՝ Ռուսաստանի և Բարեկամության փողոցների խաչմերուկում, նկատել են, թե ինչպես է Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենան, չարամտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկում հանդիպակաց երթևեկելի գոտիով՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նկատելով օրինախախտ վարորդի խախտումը՝ ծառայություն կատարող պարեկը սուլիչով կանգառ ազդանշան է տալիս, սակայն վարորդը ոչ միայն չի ենթարկվում պարեկի կանգառ օրինական պահանջին, այլև դիմում է փախուստի։

Տեղում գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի հանձնարարականով՝ պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հովհաննես Հարությունյանը, ով աշխատում է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունում և նրան հայտնաբերելու համար իրականացվում է «Նոլ ու ֆազդ չխառնես իրար» օպերացիան: Ժամերի ընթացքում փախուստի դիմած վարորդ Հ. Հարությունյանը պարեկների կողմից հայտնաբերվում է Աբովյան քաղաքի շենքերից մեկի բակից ու ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: