Պակասեց ազնվական մի ներկայություն, անփոխարինելի մի գույն. Վահրամ Դումանյանը՝ Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան մասին:
Մեզանից հեռացավ ստեղծագործական հանրության ամենաինքնատիպ և սիրված դեմքերից մեկը, պակասեց ազնվական մի ներկայություն, անփոխարինելի մի գույն:
Ռաֆայել Քոթանջյանն իր արվեստով հիացրել է հազարավոր հանդիսականների: Մեր սրտերում նա միշտ կմնա որպես սիրելի, բարեկիրթ և պարկեշտ անձնավորություն և արտիստ:
Ցավակցությունս եմ հայտնում Քոթանջյանի ընտանիքին, ընկերներին, արվեստի երկրպագուներին: Ընդունե՛ք իմ վշտակցությունը: Ուժ և մխիթարություն եմ մաղթում ձեզ այս ծանր պահին: