շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ովքեր են ընդգրկված սոցիալական աջակցության ծրագրերում և իրապես ունեն դրանց կարիքը. «Ժամանակ»

Ովքեր են ընդգրկված սոցիալական աջակցության ծրագրերում և իրապես ունեն դրանց կարիքը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագիրը»:

Գնահատելով աղքատ խավին ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությունը՝ ծրագրի հեղինակները նշում են, որ սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկվածների միայն 60-65 տոկոսն իսկապես դրա կարիքն ունի, «ինչը նշանակում է, որ համակարգում ընդգրկված ընտանիքների 35-40 տոկոսը իրականում աղքատ չէ և չպետք է նպաստառու լինի»:

Մյուս կողմից՝ իսկապես աղքատների 50 տոկոսը չի կարողանում ընդգրկվել սոցիալական աջակցության ծրագրերում, ինչը էականորեն նվազեցնում է տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետությունն ու որակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը` http://yn.am/?index&p=107891&l=am

  • Կիսվել: