հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ով է ԱԳՆ նոր խոսնակը. «Հրապարակ»

Ով է ԱԳՆ նոր խոսնակը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հրաժարական տվեց, նրա փոխարեն նշանակվեց 32-ամյա Անի Բադալյանը, ով վերջերս նշանակված  փոխարտգործնախարարի՝ Վահան Կոստանյանի ընկերուհին է։

Նա 2012-ին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների բակալավրիատը, 2013-ին ընդունվել է մագիստրատուրա, իսկ 2014-ից աշխատում է ԱԳՆ-ում։ 2023 թվականի հունվարին նշանակվել է Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի պետի պաշտոնակատար, իսկ 2 ամիս անց՝ ԱԳՆ մամուլի քարտուղար։ Բադալյանն ամուսնացած չէ»:

Մանրամասները՝ «Հրապարակ օրաթերթ» այսօրվա համարում

  • Կիսվել: