ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում՝ քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

Ոստիկանությունը հսկողություն է իրականացնում՝ քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը, համաձայն պարետի որոշման, կազմակերպված հսկողություն է իրականացնում քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ:

 

Նշենք, որ պարետի կողմից մարտի 24-ին ստորագրվել է որոշում՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ։ Որոշումն ուժի մեջ է մտնելու այսօր ժամը 23։00-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հորդորել էր քաղաքացիներին խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը, բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության
դեպքում, խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող
պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված
պատասխանատվություն:

 





  • Կիսվել: