Էրդողանը Բուլղարիայի վարչապետի հետ քննարկել է Սև ծովում նավագնացության անվտանգությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ առևտրի ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կապեր է պահպանում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով և ափսոսանք է հայտնել Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում նավերի վրա դրոնների հարձակման կապակցությամբ:
Թուրքիայի ղեկավարը Ռադևին հրավիրել է նաև նոյեմբերի 11-12-ը Անթալիայում կայանալիք COP31 առաջնորդների գագաթնաժողովին:


