երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և բնակարանային գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: