Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Գրենլանդիայում ԵՄ-ի կողմից կատարելիք 200 մլն եվրոյի նեդրրումների մասին
ԵՄ-ն 2026-2027 թվականներին Գրենլանդիայում 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի: Այս մասին Գրենլանդիա այցի երկրորդ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, տեղեկացնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Եվրամիության միջոցները կհատկացվեն Գրենլանդիայում կարևորագույն հանքանյութերի, արբանյակային կապի և վերականգնվող էներգիայի ոլորտներին։
«ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին»,-ասել է ֆոն դեր Լայենը։
Reuters-ը գործակալությունը հավելել է, որ ֆոն դեր Լայենի այցն արտացոլում է Արկտիկայի աշխարհաքաղաքական կարևորության աճը խոշոր տերությունների համար, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը և Եվրոպան:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահը երկօրյա այցով Գրենլանդիա է ժամանել սեպտեմբերի 6-ին՝ ցույց տալու ԵՄ-ի աջակցությունը Դանիային և նրա կազմի մեջ մտնող ինքնավար կղզուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, որ Գրենլանդիան պետք է անցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Այցի առաջին օրը ֆոն դեր Լայենը հանդիպել է Դանիայի և Գրանլանդիայի վարչապետների հետ:



