կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են մի ողջ զինանոց

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են մի ողջ զինանոց

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել էին տեղեկություն, որ Ջանֆիդա գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահվում:

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ, և հունիսի 8-ին, դատարանի որոշմամբ, կատարվում է խուզարկություն, որին մասնակցում են նաև այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ: Առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերվում է տարատեսակ զենք-զինամթերքի մի ողջ տեսականի, այդ թվում` գիշերային տեսադիտարկման երկու սարք, լուսաձայնային երեք նռնակ, այլ նռնակներ ու պայթուցիչներ, ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, փողատուփային նռնականետ, փամփուշտներ և այլն:

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: