կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություները հավաստի էին. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց

Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություները հավաստի էին. հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են  ստացվել, ապա կատարվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 38-ամյա Գոռ Գ.-ն Դավիթաշեն վարչական շրջանում՝ իր սեփական տանը, ապօրինի զենք-զինամթերք է պահում: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկության հիման վրա նախաձեռնվում է քրեական վարույթ և քննիչը դիմում է դատարան, որպեսզի դատարանը որոշում կայացնի և թույլատրի Գոռ Գ.-ի բնակության վայրում խուզարկություն կատարվի:

Երեկ՝ հունիսի 27-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողներն ու Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները Դավիթաշենում՝ Գոռ Գ.-ի սեփական տան խորդանոցում, կատարում են դեպքի վայրի զննություն, որտեղ էլ հայտնաբերվում է 5 հատ նռնակի պայթուցիչ, 2 հատ նռնակ՝ առանց պայթուցիչի, 6 հատ ինքնաձիգի փամփուշտատուփ, որից 4-ը ամբողջովին լիցքավորված 5.45 մմ տ/չ փամփուշտներով, 23 տուփ 5.45 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ, ինչպես նաև երկաթյա տարրայի մեջ 44 հատ և առանձին պոլիէթիլենային տոպրակի մեջ 27 հատ 5.45 մմ տ/չ փամփուշտ:

Դեպքի վայրի զննությունից հետո Գոռ Գ.-ն ապօրինի ռազմամթերք պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին: 

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորաձաքննություներ:

  • Կիսվել: