կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Երևանում շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին

Երևանում շենքերից մեկի բակում հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մարմին

Այսօր՝ օգոստոսի 23-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գուսան Շերամ 109 շենքի բակում դի կա։

«Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ի վաշտի պարեկները։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բակում հայտնաբերվել է 50-55 տարեկան տղամարդու մարմին։Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։Ըստ նախնական տեղեկությունների նա 7-րդ հարկից կամ անզգուշաբար ընկել է, կամ իրեն ցած է նետել։ Մահացածը ՌԴ քաղաքացի Արթուր Բեսոլով Ֆերդինանտովիչն է»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • Կիսվել: