չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Ոստիկանները հայտնաբերեցին առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերեցին առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ, տեղեկություններ ձեռք բերեցին, որ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվող 31-ամյա տղամարդը թաքնվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։

Դեկտեմբերի 9-ին գլխավոր վարչության ծառայողները տեղեկություններն իրացրեցին՝ համագործակցելով Լոռու մարզային վարչության,  Թումանյանի ու Տաշիրի բաժինների ծառայողների հետ։ Արդյունքում 31-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։

Նա հոկտեմբերի 31-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, ավազակության և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 31-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: