չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ոստիկանները Գավառում իրականացրել են ուժեղացված ծառայություն (տեսանյութ)

Ոստիկանները Գավառում իրականացրել են ուժեղացված ծառայություն (տեսանյութ)

ՀՀ ոստիկանները ուժեղացված ծառայություն են իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ հայտնաբերելուց զատ, ոստիկանները մի մեքենայում հայտնաբերել են զանգվածային անկարգությունների և գողության մեղադրանքներով հետախուզվողների։

Հայտնաբերվել են նաև սառը զենքեր։ Ոստիկանություն բերման են ենթարկվել մի քանի անձինք։

Ուժեղացված ծառայությունները շարունակական բնույթ են կրելու։

 

  • Կիսվել: