հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիները բողոքի ցույց են անում՝ ուղիղ

Ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան. գյուղացիները բողոքի ցույց են անում՝ ուղիղ

Արարատի մարզի Գայ համայնքում գործող «Մեյմանդարի» հայտնի շուկայում բողոքի ցույց է։ Գյուղացիները բողոքում են 24 ժամով աշխատանքը կասեցնելու պարետի որոշման դեմ:

«Գյուղացին, իրա երեխու, ծնողի հետ չաքեչոք կանաչի է քաղհան արել, բերել հասցրել այստեղ, այսօր ինչ-որ անձինք որոշում են կայացրել, որ պետք է շուկան փակել, նման բան չկա։ էս երկիրը մերն ա»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Նրանք պնդում են, որ մեծ քանակի ապրանք են բերել շուկա, եթե չվաճառեն, փչանալու է. «Ո՞վ է տալու մեր փողը, չի փակվելու»:

  • Կիսվել: