շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին բերման են ենթարկել

Ոստիկաններն ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներին բերման են ենթարկել

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության  և  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ  երիտասարդների անհամաչափ ուժի կիրառմամբ ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիայի ընթացքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունից էլ հայտնում են, որ Դաշնակցության երիտասարդականի 5 անդամներ իրազեկման խաղաղ ակցիա իրականացնելու համար բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։

  • Կիսվել: