երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ոստիկանական մեծաթիվ ուժեր եւ սահմանային սյուներ Կիրանցում. Բագրատ Սրբազանը Տավուշում է (ուղիղ)

Ոստիկանական մեծաթիվ ուժեր եւ սահմանային սյուներ Կիրանցում. Բագրատ Սրբազանը Տավուշում է (ուղիղ)

Տավուշի մարզի Կիրանց գյուղում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Իր աջակիցների հետ այստեղ է ժամանել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Նշենք, որ Սարիգուղից Կիրանց գնացող հատվածում ճանապարհը փակ է: Կիրանց կարող են մտնել միայն գյուղի բնակիչները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի հատվածում սահմանազատման աշխատանքները արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացը իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

  • Կիսվել: