երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Որտեղի՞ց Արսեն Թորոսյանը գիտի, որ աշնանն ավելի վատ է լինելու․ Փաստաբան

Որտեղի՞ց Արսեն Թորոսյանը գիտի, որ աշնանն ավելի վատ է լինելու․ Փաստաբան

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդարադարձել է նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, ով հայտնել էր որ աշնանը կորոնավիրուսի 2-րդ ալիք է սպասվում։

Նա, մասնավորապես, ասել է․

Մինչև հիմա նույնիսկ նորմալ չգիտեն դիմակն օգնում է, թե՝ ոչ, որ դիմակնա ավելի լավ, ձեռնոց կրելու իմաստ կա, թե՝ ոչ, վիրուսն առարկաների մակերեսներին մնում է, թե՝ ոչ, ինչքան ժամանակա մնում, ու վաբշե էս ինչ վիրուսա...

Բայց մի բան հաստատ գիտեն՝ ԱՇՆԱՆԸ ՎԻՐՈՒՍԻ 2-ՐԴ ԱԼԻՔԱ ԼԻՆԵԼՈՒ, ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԵԼԻ ՎԱՏԱ ԼԻՆԵԼՈՒ։

Էդ որտեղի՞ց գիտեք, էդ ի՞նչ ուսումնասիրություն եք արել, որ ամենօրյա ռեժիմով, իրար հերթ չտալով արդեն նախապատրաստում եք ու քարոզ անում։

Կարողա՞ էլի Արսեն Թորոսյանի սիրելի՝ էն ВОЗ-նա ասել։

 

 

 

 

  • Կիսվել: