Որքանով հնարավոր է շուտ կվերադառնամ Հայաստան. Տաթևիկ Ռևազյան
«Ես հիմա Դանիայում եմ՝ Կոպենհագենում, որտեղ իմ ընտանիքն է, իմ ծնողներն են: Ես դեկրետ եմ, բայց շարունակում եմ աշխատել՝ հաշվի առնելով COVID-19-ով ստեղծված իրավիճակը»,- այս մասին ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը։
Նրա խոսքով՝ դա իր որոշումն է եղել, որ պետք է մինչև վերջ շարունակի աշխատել. «Ես ինձ լավ եմ զգում, խնդիր չկա»։
Նշենք, որ ուղիղ տեսակապով Քաղավիացիայի նախագն ու նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը պատասխանում են օգտատերերի հարցերին։
Տաթևիկ Ռևազյանն ասաց, որ որքանով հնարավոր է շուտ կվերադառնա Հայաստան։
«Երեխան մի քանի ամսական լինի, ես կուզենամ վերադառնալ, սակայն դա կախված է նաև թռիչքներից: Հիմա թռիչքներ չկան»,- նշեց նա։



