երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Զեկուցողին խորհուրդ կտամ՝ Բաքու կատարած այցի ժամանակ իր աչքերով տեսնի, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում. պատգամավոր

Զեկուցողին խորհուրդ կտամ՝ Բաքու կատարած այցի ժամանակ իր աչքերով տեսնի, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում. պատգամավոր

ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովը այսօրվա նիստում քննարկում էր Արցախյան 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների ուսումնասիրման հարցով զեկույցի հեղինակ՝ Փոուլ Գավանի` (Իսլանդիա) փաստահավաք գործունեություն իրականացնելու նպատակով տարածաշրջան այց կատարելու խնդիրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իմքայլական պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

՛՛Դրա վերաբերյալ իմ ելույթում շեշտել եմ.

«Ողջունում եմ զեկուցողի պատրաստակամությունը այցելել տարածաշրջան և հատկապես՝ Արցախ, որպեսզի հենց տեղում պարզ դառնա իրականությունը, վստահ եմ այդ այցը կօգնի հնարավորինս համապարփակ և բալանսավորված զեկույց պատրաստելու հարցում: Նաև, խորհուրդ կտամ, Բաքու կատարած այցի ժամանակ հայացք նետի հայտնի «Ռազմավարի պուրակին» և տեսնի իր աչքով, թե ինչպես է ֆաշիզմը զարգանում Հարավային Կովկասում:

Կարևոր է, որ զեկուցողը ուշադրություն դարձնի հետպատերազմյան շրջանում ծավալվող դիսկուրսներին, ատելության խոսքին, որը պետական ամենաբարձր մակարդակով քարոզվում է Ադրբեջանում: Դա կօգնի տեսնել այս հակամարտության ամբողջական պատկերը»՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: