երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է

Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է

Որոտան գյուղում վերականգնվել է խմելու ջրի մատակարարումը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Նախորդ օրերին տեղացած հորդառատ անձրևների և սելավների հետևանքով վնասված խողովակի փլուզված հատվածը վերականգնվել է:

Որոտան տանող ճանապարհի վրա շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները:

«Գորիսի համայնքապետարանը ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքում է խնդիրներին: Այս միջոցառումները վկայում են համայնքապետարանի պատասխանատու մոտեցման և բնակիչների բարեկեցության նկատմամբ հոգատարության մասին:

Տարերային աղետների դեպքում նման արագ ու նպատակային գործողությունները կարևոր են համայնքի կյանքը նորմալ հունի վերադարձնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: