երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն

Որոշ հասցեներում ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ղազանչի – 2» ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. մարտի 7-ին ժամը 11.00-ից մինչև մարտի 8-ը ժամը 10.30-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը: Իսկ Գյումրի քաղաքի որոշ հատվածներում կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

  • Կիսվել: