կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օրինակ, ի՞նչ կարելի է կառուցել Հայաստանում 10 ամսում. Մեսրոպ Առաքելյան

Օրինակ, ի՞նչ կարելի է կառուցել Հայաստանում 10 ամսում. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Տաթևի ճոպանուղու վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

«Օրինակ, ի՞նչ կարելի է կառուցել Հայաստանում 10 ամսում։

Հյուսիս-հարավից մի քանի մետր։

Ուրի՞շ։

Երևանում մի քանի փողոցներ փոսալցնել։

Ուրի՞շ։

Ուրիշ, Տաթևի ճոպանուղին ոչ միայն ռեկորդակիր է որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի, այլ նաև աշխարհի ամենաարագ կառուցված ճոպանուղին է՝ ընդամենը 10 ամիս։

Ճոպանուղին կառուցվել է Ռուբեն Վարդանյանի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում», -գրել է քաղաքական գործիչը ։

 

  • Կիսվել: