ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ի՞նչն է նման որոշումների պատճառ դառնում, ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը․ Մեսրոպ Առաքելյան

Ի՞նչն է նման որոշումների պատճառ դառնում, ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը․ Մեսրոպ Առաքելյան

Սա Երևանի քաղաքապետարանի դիմացի այգին է, որտեղով, վստահ եմ, ամեն օր անցնում են քաղաքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքի կենտրոնում գտնվող այգին թերևս քաղաքի ամենափնթի այգիներից է, որը տարեցտարի ուղղակի վերածվում է աղբավայրի։ Սակայն, քաղաքապետարանը ամենևին էլ աչքաթող չի արել այս այգին, այլ ինտենսիվ աջակցում է հանրային տարածքում շինարարության զարգացմանը։

Այստեղ անցած տարի տրամադրվել է երկու հսկայական շինարարության թույլտվություն, որը ուղղակի հանցագործությունն է հանրային սեփականության նկատմամբ։

Բայց, կարևորը, էկրանների առաջ նկարվեք, թե ոնց եք այգիներից քանդում 90-ականներից մնացած, արդեն քարուքանդ եղած ժեշտից կրպակները ու ձեր կաբինետներում նստած այգիներում քարե հսկայական շինություններ կառուցելու թույլտվություններ տրամադրեք։

Լավ, ուզում եմ հասկանամ՝ ի՞նչն է նման որոշումների պատճառ դառնում, ո՞նց կարելի է այսքան չսիրել Երևանը։ Քանի որ ես կզարմանամ, որ պարզվի՝ քաղաքապետարանում կոռուպցիա կա, մնում է մի բան՝ ձեզ փոքր ժամանակ այգի չեն տարել ու դուք հիմա էլ վրեժ եք լուծում երեխաներից ձեր անայգի մանկության համար»,-գրել է Առաքելյանը։

 

  • Կիսվել: