երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Որ ճանապարհներն են փակ, և ինչպես դրանք շրջանցել

Որ ճանապարհներն են փակ, և ինչպես դրանք շրջանցել

Մայիսի 26-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ փակ են Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման (Դիլիջանից մինչև Իջևան) և Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Վանաձորից Ալավերդի մինչև Բագրատաշենի անցակետ) ճանապարհատվածները, հայտնում է ՛՛Ճանապարհային դեպարտամենտ՛՛ հիմնադրամը:  

«Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ հորդորում ենք նշված ուղություններով չեթևեկել։

Վարորդներին առաջարկվում է վերոնշյալ ճանապարհները շրջանցել հետեւյալ ճանապարհներով

1. «Գոգավան մ/տ» - Տաշիր – Ստեփանավան – Վանաձոր – Երևան
2. «Բավրա մ/տ» - Գյումրի – Երևան
3. Այրում – Նոյեմբերյան – Այգեհովիտ – Տավուշ – Բերդ – Թթուջուր-Սեւան-Երեւան»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: