շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն

Որ դեպքում է պետությունը տրամադրում հիփոթեքային աջակցություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագիրը, որն ուղղված էր երեխա ունեցող ընտանիքներին աջակցել հիթփոթեք ստանալուն կամ հիփոթեքի սպասարկմանը։

Նրա խոսքով՝ այդ ծրագրից 9 հազար 464 շահառու ընտանիք ստացել է աջակցությունը, որոնց վճարվել է ընդհանուր 6 միլիարդ 668 միլիոն դրամ։ Հաշվի առնելով, որ ծրագիրը այդ տարիների ըթնացքում գրանցել է բարձր դիմելիություն ու դրական է անդրադառնում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա, Խաչատրյանի խոսքով, առաջարկվում է հաստատել նոր ծրագիր 2024-2026 թվականների համար։

Վարչապետը նկատեց՝ նրանք ովքեր չունեն երեխա, այս ծրագիրը նրանց չի վերաբերվում , ովքեր ունեն մի երեխա դա նույնպես իրենց չի վերաբերվում։ Փոխնախարարն էլ պարզաբանեց՝ ընտանիքը չունի երեխա, բայց միևնույն ժամանակ ունի հիփոթեքային ընթացիկ վարկ, երեխա ծվելու դեպքում իրենց մասին է դառնում։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ընտանիքը չունի երեխա, բայց ունի հիփոթեք։  Այդ պարագայում, երբ առաջին երեխան ծնվում է մենք երեխայի ծնվելու առիթով հիփոթեքային վարկի մնացորդի 10 տոկոսի չափով միանվագ գումար ենք տալիս, բայց ոչ ավելի քան 500 հազար դրամ միանվագ տրամադվում է, որնն էլ  ուղղվում է վարկի մարմանը»։

Գյուղական կամ սահմանամերձ բնակարններում բոլոր նշված աջակցություններին ավելանում է ևս 50 տոկոսը, այսինքն՝ 500 հազաը սահմանամերձում և այն 48 գյուղական բնակարաններում, որտեղ կառուցվում են դպրոց կամ մանկապարտեզ, կդառնա 700 հազար։

  • Կիսվել: