Օպերայի հարակից տարածքում՝ ապամոնտաժված սրճարանների տեղում, ծառեր և թփեր են տնկվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դեկորատիվ ծառեր է տնկել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքներում, որտեղից 1 տարի առաջ ապամոնտաժվել էր մի քանի սրճարան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՈԱԿ-ի Ֆեյսբուքյան էջից:
«Ապամոնտաժված սրճարանների տեղում տնկված թխկենի կարմիրը, գնդաձև կատալպաները, թափվող սակուրաներն ու սզնի ծառատեսակները կզարդարեն Կենտրոնը: Դրանք կգեղեցկացնեն նաև ապամոնտաժված սրճարանների տարածքները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարները՝ ֆեյսբուքյան էջում:



