ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2026
Իրանը թույլ չի տա Հորմուզում երկրորդ երթուղու բացումը․ Իրանի գերագույն առաջնորդի ռшզմական խորհրդական

Իրանը թույլ չի տա Հորմուզում երկրորդ երթուղու բացումը․ Իրանի գերագույն առաջնորդի ռшզմական խորհրդական

Իրանը թույլ չի տա երկրորդ երթուղու բացումը Հորմուզի նեղուցում, հայտարարել է Իրանի գերագույն ղեկավարի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

 

Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանն ու Մասկատը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական նրբությունները:

«Մենք երբեք թույլ չենք տա երկրորդ երթուղի բացել Հորմուզի նեղուցում», - գրել է Ռեզային:

 

Նա հավելել է, որ ԱՄՆ բանակը կբախվի լուրջ ռիսկերի և կորուստների՝ Իրանի ծովային շրջափակումը շարունակելու դեպքում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկել է Իրանին հասցվող հարվածները՝ նշմարվող կարգավորման գործարքի լույսի ներքո, որի ուրվագծերը ներառում են Հորմուզի նեղուցի բացումը և պայմանավորվածությունները միջուկային ծրագրի շուրջ:

Ինչպես նշում է New York Times-ը, այս համաձայնագիրը նախատեսում է, որ Իրանն ու Օմանը պետք է պայմանավորվեն Հորմուզի նեղուցի բացման շուրջ 60 օրվա ընթացքում: Այդ ընթացքում ԱՄ

  • Կիսվել: