կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Opel Astra-ն Մասիսում բախվել է կայանված բեռնատար Գազելին. կա վիրավոր

Opel Astra-ն Մասիսում բախվել է կայանված բեռնատար Գազելին. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Սերգեյ Պ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի Հանրապետության և Երրորդ փողոցի խաչմերուկում բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Газ3302 մակնիշի ավտոմեքենային: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սերգեյ Պ.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Գրիգորյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: 
Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը:

  • Կիսվել: