ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Օհանավան գյուղում փլուզվել են տան մուտքի պատշգամբը և անասնագոմի տանիքը

Օհանավան գյուղում փլուզվել են տան մուտքի պատշգամբը և անասնագոմի տանիքը

Դեկտեմբերի 17-ին, ժամը 20։33-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 3-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի պատշգամբը և անասնագոմի տանիքը փլուզվել են, ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, փլուզվել են տան մուտքի պատշգամբը և անասնագոմի տանիքը (մոտ 6 քմ). տուժածներ չկան։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 2 խոշոր եղջերավոր կենդանի։

  • Կիսվել: