երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Օգոստոսի 1-ից գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից

Օգոստոսի 1-ից գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից

Օգոստոսի 1-ից գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ սույն թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 16 լիցենզավորված կազմակերպություն։
Կազմակերպությունների ցանկը՝ մեկնաբանությունների բաժնում»,- նշվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: