շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 65-ամյա վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել և ընկել է անվադողի տակ

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 65-ամյա վարորդն ավտոմեքենան բարձրանալիս սայթաքել և ընկել է անվադողի տակ

Shamshyan.com-ը հայտնում է, որ մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 65-ամյա Ռոստոմ Հ-ն Մեղրի-Երևան ավտոճանապարհի 130.5 կմ հատվածում իր կողմից շահագործվող Renault Magnum 420 մակնիշի 33 ԼP 279 համարանիշի ավտոմեքենան վերանորոգելու նպատակով կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում, ապա դուրս եկել ավտոմեքենայի սրահից։

Ավտոմեքենան սկսել է ինքնուրույն ընթանալ և երբ արգելակելու նպատակով Ռոստոմ Հ-ն փորձել է մուտք գործել ավտոմեքենայի սրահ, սայթաքել, ընկել է ավտոմեքենայի անվադողի տակ, որից հետո մարմնական վնասվածքներով նրան տեղափոխել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, գիտակցության չգալով, մահացել է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

  • Կիսվել: