կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20 օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. 20 օրական երեխան սնունդ ընդունելիս վատացել և տեղում մահացել է

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:20–ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել են, որ «սրտի կանգ, շնչական կանգ, կենսաբանական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 20-օրական երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Նաիրիի քննչական բաժնի ավագ քննիչ Զալոյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-օրական Ջոն Տ.-ն է, ով տանը սնունդ ընդունելիս վատացել է և հարազատների ներկայությամբ մահացել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

  • Կիսվել: