երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ռազմագիտության ուսուցիչը մեքենայով 100 մ․ շրջվելով հայտնվել է ձորում

Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ռազմագիտության ուսուցիչը մեքենայով 100 մ․ շրջվելով հայտնվել է ձորում

Երեկ՝ փետրվարի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ժորա Գ․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ենոքավան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մ գլորվելով բախվել ծառերին և հայտնվել ձորում, հայտնում է Shamshyan-ը։ 

Վթարի հետևանքով Ժորա Գ․-ն տեղում մահացել է։ Նրա դին դուրս են բերել գյուղացիները և մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել դիատարին։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Ենոքավան բնակավայրի հիմնական դպրոցում՝ որպես ռազմագիտության ուսուցիչ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

  • Կիսվել: