ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար Սյունիքում. ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակչ, 30-ամյա Սարգիս Զ.-ն իր վարած  Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով  Երևան-Մեղրի ավտոճանապարհի 222-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել  ճանապարհի ձախ կողմնակում:

Սարգիս Զ.-ն և նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ, 30-ամյա Հարութ Մ.-ն  և  50-ամյա Դավիթ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ ճանապարհին Դավիթ Հ.-ն շտապօգնության ավտոմեքենայի, մեջ գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդը, վիրավորն ու մահացածը ծառայում էին ՀՀ ՊՆ N զորամասում:

 

  • Կիսվել: