Ռուսաստանցի սեփականատերերին ստիպում են ազատվել Հայաստանում իրենց ակտիվներից. Շևցով
Հայաստանի իշխանությունները փորձում են արժեզրկել ռուսական ակտիվները՝ սեփականատերերին ստիպելով ազատվել դրանցից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Արձանագրում ենք նախանշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում գտնվող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,-արձանագրել է նա։
Շևցովի խոսքով՝ շրջանառվում են թեզեր դրանց թերֆինանսավորման, ներդրումային կլիմայի վրա բացասական ազդեցության, դրանց գործունեության հետևանքով բնապահպանական վնասի և աշխատակիցների ցածր աշխատավարձերի մասին



