ուրբաթ, սեպտեմբեր 18
18 / 9 / 2026
ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ԱՄՆ-ն հաստատել է Փեզեշքիանի և Արաղչիի վիզաները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ԱՄՆ իշխանությունները վիզաներ կտրամադրեն իրանական պատվիրակության անդամներին, այդ թվում՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանին և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, որոնք կմասնակցեն հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

ԱՄՆ քարտուղարությունում հստակեցրել են, որ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար մուտքի արտոնագրեր կստանան Իրանի «հիմնական պատվիրակության» անդամները: Ընդ որում, Գլխավոր ասամբլեայում ԻԻՀ պատվիրակության կազմն ավելի փոքր կլինի, քան նախորդ տարի։

  • Կիսվել: