շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում, 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ի, 30-ի և հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: