երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
 Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․ «Հրապարակ»

Անի Սամսոնյանի և Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել։ Սամսոնյանը համաձայն չէ կուսակցության՝ նախագահի կողմից վարվող քաղաքական գծին եւ կարծում է, որ պետք է հստակ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում: Նա բացահայտ աջակցություն է հայտնել շարժմանը։ Մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ թեժ խոսակցություն է եղել կուսակցական ակտիվում, որի արդյունքում Սամսոնյանը ԼՀԿ-ն լքելու որոշման մասին է հայտնել։ Սամսոնյանը գրե՞լ է դիմում, թե՞ ոչ՝ երեկ հարցրինք կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին, ով պատասխանեց, թե չի մեկնաբանում այդ տեղեկությունները։

Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական ուժերի համատեղ հանդիպմանը, սակայն որոշակի վերապահումներ ուներ շարժման նկատմամբ: Մարուքյանը նախապայման էր առաջ քաշում՝ հայտարարվի, որ շարժման հաջողության դեպքում նախկինները չեն վերադառնալու, նոր իրենք կմիանան։ Մինչդեռ Անի Սամսոնյանին կարելի էր հաճախ տեսնել սրբազանի հանրահավաքներում: Եվ Տավուշից Երեւան շարժվելու մասին սրբազանի հայտարարությունից րոպեներ անց էլ նա իր էջում գրել էր. «Սրբազանին սպասում ենք Երեւանում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

  • Կիսվել: