երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին․ Ռուբեն Մելիքյան

Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին․ Ռուբեն Մելիքյան

Այս պահին հայտնի է 11 անձի ձերբակալության մասին, կարող է 1-2-ի մասով թիվն այլ լինել, քանի որ հնարավոր է՝ նույն մարդու մասով մեկից ավելի ահազանգ է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանի խոսքով՝ ինքն ուղևորվում է ՔԿ կենտրոնական մասնաշենք, քանի որ առավոտյան ՀՀ տարբեր բնակավայրերից տեղեկություններ են ստացվել, որ մարդկանց ձերբակալում ու բերում են ՔԿ։

Իրավապաշտպանը շեշտեց, որ մարդկանց ձերբակալել են Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հարուցված քրեական վարույթի շրջանակում։

Հիշեցնենք, որ ձերբակալությունների զանգվածային ալիքի մասին Մելիքյանը հայտնել էր ավելի վաղ՝ նշելով, որ ձերբակալություններ են տեղի ունեցել Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Ուջանում և Երևանում։

  • Կիսվել: