չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, դեկտեմբերի 18-19-ի գիշերը՝ ևս 7-10 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, դեկտեմբերի 18-19-ի գիշերը՝ ևս 7-10 աստիճանով

Երևան քաղաքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը և երեկոյան սպասվում են տեղումներ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը, 18-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 18-ի առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի ցերեկը կնվազի  3-5, 18-19-ի գիշերը ևս  7-10 աստիճանով։

  • Կիսվել: