շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնից զգուշացնում են՝ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության մարզերում սեպտեմբերի  5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ: Սեպտեմբերի 5-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

 

Երևանում՝ սեպտեմբերի  5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ սեպտեմբերի  5-ին` 14-17 մ/վ, 3-4-ը՝ 10-13 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: