ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4- 6 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4- 6 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ առանձին  հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝  18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

  • Կիսվել: