կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանի 1,8 աստիճանով բարձրացումը սառցադաշտերի հալեցումը կարագացնի 30 անգամ

Օդի ջերմաստիճանի 1,8 աստիճանով բարձրացումը սառցադաշտերի հալեցումը կարագացնի 30 անգամ

Օդերևութաբանների միջազգային հանրույթը եկել է այն եզրակացության, որ 1,8 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացումը սառցադաշտերի հալման և համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը կարագացնի: Այս մասին հայտնել է հիմնարար հետազոտությունների հարավկորեական ինստիտուտի մամուլի ծառայությունը։

Գիտնականները պարզել են, որ ծովերի մակարդակը կտրուկ կսկսի բարձրանալ առաջիկա մոտակա տասնամյակում, եթե մարդկությունը գլոբալ տաքացման մակարդակը չկարողացավ զսպել։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կլիմայի տաքացումը 1,8 աստիճանով  կառաջացնի յուրօրինակ շղթայական ռեակցիա, որը կտրուկ կարագացնի սառցադաշտերի հալեցումը մոտական 1,5 հարյուրամյակում։ Սա կապված է այն բանի հետ, որ ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի Գրենլանդիայում և Արևմտյան Անտարկտիդայում սառցադաշտերի կոտրատման, ինչի հետևանքով հալեցումը կարագանա մոտ 30 անգամ և կանգնեցնել այս պրոցեսը անհնար կլինի։ Սա իր հերթին կառաջացնի ծովի մակարդակի բարձրացում։ Գիտնականների հաշվարկներով 2150 թվականին ծովի մակարդակը բարձր կլինի 1 մետրով, իսկ ոչ բարենպաստ պայմանների դեպքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա 140սմ-ով։

Գիտնականները նշել են, որ այս ամենը ծովափնյա քաղաքներում և երկրներում ենթակառուցվածքների լուրջ խնդիրներ կառաջացնի։

 

  • Կիսվել: