Օդային ճանապարհով Իրանից Հայաստան 3 հազարից ավելի զբոսաշրջիկի այց է սպասվում
Հայաստանում Նոուրուզը նշելու նպատակով օդային ճանապարհով Իրանից 3 հազարից ավելի զբոսաշրջիկների այց է սպասվում։ Հրավիրված ասուլիսում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ արդեն մի քանի թռիչքն իրականացվել է, և օդանավերը ծանրաբեռնված են գալիս։ Մինչև ապրիլի սկիզբ Իրանի ուղղությամբ նախատեսված է 30 թռիչք։
«Բնականաբար այս օրերին մենք սրանից ավելի այցելություններ սպասում ենք նաև ցամաքային ճանապարհով, իսկ դրանք ամրագրումներ են հյուրանոցներում, ակտիվություն է տուրիստական ընկերություններում։ Դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ ցամաքային կապն անխափան ապահովենք»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։
Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Իրանի ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվ լինեն՝ նպաստելով Իրանից զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։