չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն օր եմ բարեգործություն անում. Ծառուկյան

Ոչ թե տարին մեկ անգամ, այլ ամեն օր եմ բարեգործություն անում. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում  անդրադառնալով «Հայաստան» հիմնադրամի կազմակերպած  հեռուստամարաթոնին իր չմասնակցությանը՝ նշեց, որ ինքն ամեն օր է բարեգործություն անում։

«Ես ոչ թե տարին մեկ մարաթոնին բարեգործություն եմ անում, այլ ամեն օր Արցախ-Սփյուռք-Հայաստան իմ ժողովրդի համար, իմ հնարավորության սահմաններում իմ ընտանիքի կողմից դա կատարում եմ, ոչ թե տարին մեկ անգամ»,- ասաց նա։

Հարցին, թե, ըստ իրեն, ինչու այս տարի քիչ գումար հավաքվեց, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Գնացեք իրենց հարցրեք, ես ուրիշի տեղն ինչ կարող եմ ասել: Ես ուրիշի տեղը չեմ պատասխանում»:

 

  • Կիսվել: