երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ովքե՞ր են համարվում ռազմագերի, պատանդներ, գերի, ռազմական հանցագործներ, կամ ահաբեկիչներ

Ովքե՞ր են համարվում ռազմագերի, պատանդներ, գերի, ռազմական հանցագործներ, կամ ահաբեկիչներ

Փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հարցին, թե ովքեր են համարվում ռազմագերի, պատանդ, գերի, ռազմական հանցագործ կամ ահաբեկիչ:

Նա, մասնավորապես, նշել է. "Ո՞վքեր են համարվում ռազմագերի - ռազմական գործողությունների, կամ պատերազմական գործողությունների անմիջական մասնակիցները, ովքեր այս կամ այն հանգամանքներից ելնելով հայտնվում են հակառակորդի ձեռքում, համարվում են ռազմագերի։ Որպես կանոն, պատերազմի ավարտից հետո ռազմագերիները ենթակա են վերադարձի։

Ո՞վքեր են համարվում պատանդներ - մարդիկ, ովքեր առևանգվել են պատերազմող կողմերից մեկի կողմից , չնայած այն բանին, որ իրենք մասնակից չեն ոչ մի ռազմական գործողության։ Օրինակի համար ճանապարհին քաղաքացիական մեքենա կանգնեցնելն ու ուղևորներին առևանգելը։ Որպես կանոն, հակառակորդ կողմը պատանդներ է վերցնեում որպիսզի այս կամ այն պահանջի կատարման պայմանով հետ վերադարձնի։

Ովքե՞ր են համարվում գերի - ռազմական գործողությունների դադարից հետո հակամարտող կողմերից մեկում հայտնված անձը համարվում է գերի։ Գերի համարվողներին, որպես կանոն, կանգնեցնում են օրենիք առաջ։ Գերու կարգավիճակում կարող է հայտնվել, օրինակ, տեղանքին անծանոթ և մոլորված մարդը։

Ովքե՞ր են համարվում ռազմական հանցագործներ, կամ ահաբեկիչներ - մարդիկ որոնք արդեն գտնվում են հակառակորդի ձեռքում - միջազգայնորեն ճանաչաված պետության սահմաններից ներս հակառակորդ պետության զինված մարդկանց խումբը, երբ այլևս չկա պատերազմական գործողություն։ Որպես կանոն այս կարգավիճակով մարդկանց տվյալ երկրի օրենքներով դատելուց և պատիժը կրելուց հետո ազատ են արձակում։

Առաջին հայացքից միմյանց նման բառերը տարբեր տերմիններ են և իրավահարաբերություններում առաջացնում են տարբեր իրավիճակներ և կարգավիճակներ․․․"։

  • Կիսվել: